Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

595

Պատկեր:Վանաձորի քաղաքապետարան.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ. քվորում չապահովվեց: Նիստին ներկա էին միայն ՔՊ-ի, ՀԱՍԿ-ի և «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։ «Ասլանյան» դաշինքի ու «Հայրենիքի» անդամները բոյկոտում են ավագանու նիստերը: 3 խմբակցությունների ավագանու անդամների թիվը միասին 16 է, քվորումի համար հարկավոր էր ևս մեկ անձի ներկայություն:

Սա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախագահությամբ ավագանու արտահերթ առաջին նիստն էր: Օրակարգում ընդգրկված էր 23 հարց, այդ թվում՝ Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի որոշման նախագիծը:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանն արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:  Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: