Լոռու մարզում իրականացվեց արյունատվության ակցիա` «Արյուն հանձնելը համաշխարհային քայլ է». Տեսանյութ

570

Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ հանրապետության տարածքում կազմակերպվել էր «Արյուն հանձնելը համաշխարհային քայլ է»․ արշավը, որի նպատակն էր խրախուսել արյան կամավոր դոնորությունը հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով: Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում իրականացվեց արյունատվության ակցիա, որին մասնակցեցին Լոռու մարզպետարանի պաշտոնյաները, մարզի բուժհաստատությունների աշխատակիցներն ու տասնյակ քաղաքացիներ։