Թեղուտում կկառուցվի՞ պղնձի կորզման երկրորդ գործարանը (տեսանյութ)

351

«Կուպպեր մայն» ՍՊԸ-ն մտադիր է Թեղուտի հանքավայրի տարածքում նոր արտադրություն հիմնել, որի միջոցով կմշակվեն օքսիդացված ապարները։

Թեղուտի հանքավայրից արդյունահանված հանքաքարը մշակում է «Թեղուտ» ՓԲԸ-ն՝  ֆլոտացման եղանակով։ Ֆլոտացման են ենթարկվում սուլֆիդային ապարները, իսկ օքսիդացված ապարները կուտակվում են առանձին լցակույտում և չեն օգտագործվում։ «Կուպպեր մայն»-ը մտադիր է վերամշակել հենց դրանք:

Նախատեսվող գործունեության արդյունքում ազդեցություններ են լինելու հիմնականում տեխնիկական միջոցների շահագործման ընթացքում։ Այդ ազդեցությունը կապված է աղմուկի գործոնի հետ, որը կազդի որոշ կենդանիների վրա։ Կույտի և ենթակառուցվածքի համար նախատեսվող տարածքները արդեն իսկ օգտագործվում են և այստեղ չկա բնական բուսածածկ և վայրի կենդանիների ապրելավայրեր…