«Մենք այստեղ ենք. Հաղթահարե՛նք կարծրատիպերը՝ հզորացման և իրազեկման միջոցով» համայնքային ֆորում

512

IMG_8613.JPG

Հունիսի 9-ինկայացավ«Մենքայստեղենք. Հաղթահարե՛նքկարծրատիպերը՝  հզորացմանևիրազեկմանմիջոցով» համայնքայինֆորումը, որինպատակնէրամփոփելմեր՝«Հաղթահարե՛նքկարծրատիպերը՝  հզորացմանևիրազեկմանմիջոցով»ծրագիրը,  մերխորինշնորհակալությունըհայտնելծրագրիֆինանսավորողներին, գործընկերներինևբարձրաձայնելՀՈՒԱտեսակետներիմասին՝կիսվելովծրագրայինտարբերգործողություններիցվառպահերով։

IMG_8837.JPG

Ծրագրի նպատակն էր խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ներառումը Լոռու մարզում, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերում՝ պայքարել խտրականության դեմ:

Համայնքային ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկան Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ՝Մարիամ Ալեքսանյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյան և Վանաձորի համայնքապետարանի՝ Հանրային կապերի լրատվության և արարողակարգերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Հերմինե Զարմանյանը ,ովքեր կարևորեցին նման ծրագրերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և ներառման համար։

Ֆորումիներկաներին ողջունեց նաև «Հավասարիրավունքներ, հավասարհնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախգահ՝Անուշ Ասլանյանը։

«Հաղթահարե՛նքկարծրատիպերը՝  հզորացման և իրազեկմանմիջոցով» ծրագրի ղեկավար Ադրիաննա (Անի) Ալեքսանդրյանը և համակարգող Անուշ Առաքելյանը խոսեցին ծրագրի ընթացքում իրականացված գործողությունների կարևոր պահերի և ազդեցության մասին։ Ծրագրի ընթացքում իրականացվել են տարբերգործողություններ՝ հզորացման և կարողությունների զարգացման սեմինարներ, հանրայինիրազեկման պաստառների, վահանակի,  «ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» որմնանկարի և բազմաժանր ամսագրի ստեղծում, որոնց նպատակն է եղել հզորացնել Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաղթահարելով, մարտահրավեր նետելով բացասական կարծրատիպերին, լուսաբանելով նրանց կյանքի փորձը, ինչպես նաև նրանց իրավունքների խթանումը՝  2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքի վերաբերյալ հանրայի նիրազեկվածության բարձրացման միջոցով։

IMG_8628.JPG

Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական կատարումներով։
Ֆորումը կազմակերպվել էր Եվրոպականմիության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II»-ի «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների ե ւատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։