Թավշյա հեղափոխության վանաձորյան ակունքներն էլ են տանում Կժեր… (տեսանյութ)

420

Վանաձորյան վերնիսաժ կամ վանաձորցիներին հայտնի կժերն այն հյուրընկալ անկյունն է, որտեղ համաքաղաքային և հանրապետական տոնակատարությունների ու միջոցառումների ժամանակ կարելի է ինքնաեռի թեյ խմել, սուրճի, ավանդական գինու և կոնյակի բաժակների շուրջ զրուցել աշխարհաքաղաքական իրադարձություններից․ հաճախ էլ այդ մտերմիկ զրույցները վեր են ածվում բանավեճերի։ Թավշյա հեղափոխության վանաձորյան ակունքներն էլ են տանում Կժեր: 2018թ. Գյումրիից Վանաձոր քայլող Նիկոլ Փաշինյանի խմբին Կժերի հիմնադիր Սամվել Առաքելյանը Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպեցին Լոռու մարզի Դատախազի ձոր կոչվող վայրում։ Այդ օրն էլ Նիկոլ Փաշինյանից ստացավ թավշյա հեղափոխության խորհրդանիշ կրծքանշանը։ Օրը հավերժացրել են նաև լուսանկարվելով․ թավիշից հիասթափված շատ ընկերներ հորդորում են հանել լուսանկարը, բայց՝ Այսօր, սակայն, շատ են հիասթափության պահերը: Այսպես էլ հեղափոխությունը պղտորվեց, իսկ այսօրվա իրադարձությունները ֆրանսիական հրապարակում Սամվել Առաքելյանը համարում է խեղկատակություն: Թավշյա հեղափոխությունից առաջին տպավորությունները հրաշալի էին, սպասումները՝ մեծ: Սամվել Առաքելյանը գտնում է, որ մեր սխալները շատ են: Արվեստագետ Սամվել Առաքելյանի համար, սակայն, կա մի գերագույն արժեք, որը ոչ մի հեղափոխություն կամ շարժում չի կարող փոփոխության ենթարկել: