Նիկոլ Փաշինյան. Հավաքեք ձեր այդ թաքնված… Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել

454

«Իմ ուշադրությունը գրավում է նաև այն փաստը, որ ի հեճուկս մենք պայմանավորվածության, որ խաղային գովազնդեր քաղաքում չեն լինելու՝ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չի, որ վարչապետը, փոխվաչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաներ դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձևերը և թաքնված գովազնդերը, վերացրեք, ընդհանրապես որևէ տեղ չտեսնենք»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ վերջերս ընդունվել է օրենք, որն արգելում է կանխիկ գումարների կամ դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումը օնլայն հարթակներում:

Փաշինյանն ասաց, որ նման գովազդները բացառելու համար անհրաժեշտության դեպքում կարող են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունել, քանի որ այն իրենց սկզբունքային դիրքորոշումն է՝ 2018 թվականից սկսած:

«Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք: Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն, ուղղակի ձեր նախաձեռնությամբ հավաքեք այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների: Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես, հակառակ դեպքում ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել: Պետք է չլինի որևէ տեղ օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: