Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորում և գլխավոր միջոցառման լավագույն ակնթարթները (ֆոտոշարք)

503

Возможно, это изображение 7 человек, люди стоят, воздушный шарик и на открытом воздухе

Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Վանաձորի տարբեր անկյուններում, մշակութային հիմնարկներում։ Ամենուր մանկական ուրախ դեմքեր էին, երգ ու պար, փուչիկներ, ցուցահանդեսներ, գունառատ միջավայր։ Օրվա գլխավոր միջոցառումը Հայքի հրապարակում էր, որտեղ փոքրիկներին սպասում էին բազմաթիվ անակնկալներ։
Возможно, это изображение 1 человек, стоит и на открытом воздухе
Օրվա գլխավոր համերգի սկիզբն ազդարարեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա ջերմ շնորհավորանքներ հղեց մանուկներին՝ մաղթելով անհոգ մանկություն և անամպ երկինք։ Արկադի Փելեշյանը կարևորեց երեխաների պաշտպանության գործում համայնքի դերն ու անելիքները։ Ապա երեխաների հետ միասին դեպի երկինք բաց թողեց մանուկների երազանքները խորհրդանշող փուչիկները։
Возможно, это изображение 5 человек, люди стоят, воздушный шарик и на открытом воздухе
Տոնի պաշտոնական մասին հաջորդեց համերգային հարուստ ծրագիրը։ Ելույթ ունեցան երգի, պարի, երաժշտության բազմաթիվ համույթներ։ Փոքրիկների օրը առավել տոնական դարձրեցին հատուկ հրավիրված մուլտհերոսները։ Երեխաներին բաժանվեց պաղպաղակ։
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе
Հայքի հրապարակում ներկայացված էր նաև բացօթյա ցուցահանդես։ Ողջ օրվա ընթացքում քաղաքում թևածում էր օրվա տոնական շունչը։ Կրկին շնորհավոր ամենապայծառ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սիրելի երեխաներ։ Անհոգ ու պայծառ բազում տարիներ։
Возможно, это изображение 11 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это художественное изображение (11 человек, люди стоят и в помещении)
Возможно, это изображение 7 человек, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 1 человек, гуляет, стоит, толпа и на открытом воздухе
Возможно, это изображение 4 человека, ребенок, люди стоят и на открытом воздухе
Возможно, это изображение 4 человека, ребенок, люди стоят и на открытом воздухе