«Երջանիկ մանկություն» միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան. (ֆոտոշարք)

343

Возможно, это изображение 13 человек, люди стоят и в помещении

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ ի դեմս ղեկավար Սուսաննա Ապրեսյանի, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որը կրում էր «Երջանիկ մանկություն» խորագիրը:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր:
Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении
Մշակույթի պալատի նախասրահում ներկայացված էին կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: Երեխաները նաև բեմում էին և հանդիատեսին բազում հաճելի պահեր պարգևեցին պարերի ու երգերի գեղեցիկ կատարումներով: Հանդիսատեսը նաև կենտրոնի գործունեության մասին պատմող ֆիլմ դիտելու հնարավորություն ունեցավ:
Երեխաներին իրենց կատարումներով ողջունեցին նաև «Հորովել» երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ Արմեն Ներսիսյանը, հանդիսավար Գրիշա Հարությունյանը:
Возможно, это изображение 2 человека и люди стоят
Միջոցառման կազմակերպման, կենտրոնի ակտիվ գործունեությունն ապահովելու համար Սուսաննա Ապրեսյանին իր երախտագիտության խոսքը հայտնեց Գոռ Ասրյանը: Նա, օգտվելով առիթից, շնորհավորեց բոլոր երեխաներին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ ու հաջողություններով լի ապագա:
Իր օրհնության խոսքը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը:
Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении
Բոլոր ներկաներին ողջունեց, Լոռու մարզպետարանին և Վանաձորի համայնքապետարանին, կենտրոնի բոլոր աշխատակիցներին, դահլիճում ներկա անձանց իր երախտագիտության խոսքը հայտնեց Սուսաննա Ապրեսյանը՝ նշելով, որ նրանց աջակցությունը կենտրոնի գործունեությանն ու մասնավորապես միջոցառման կազմակերպմանը շատ ոգևորիչ է և պարտավորեցնող:
Возможно, это изображение 6 человек, люди стоят и в помещении
Возможно, это художественное изображение (5 человек, ребенок, люди стоят и в помещении)
Возможно, это иллюстрация
Нет описания фото.
Возможно, это художественное изображение (цветок)