Անհրաժե՞շտ է արդյոք ՊՇՌ հետազոտության կամ Կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնել Հայաստան մուտք գործելիս։ ՀՀ տարածք մուտք գործելու նոր կանոններ…

669

Մանրամասների համար անցեք հղումով

Ուղևորություն դեպի Հայաստանի Հանրապետություն

ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2022թ. մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն.

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ այլևս ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ։

Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022թ. հունիսի 20-ը։

https://covid.ncdc.am/