Արդյունաբերական գիգանտ Կիրովականը (տեսանյութ)

505

Լավրենտ Մովսիսյանը շուրջ 35 տարի աշխատել է Վանաձորի Ճշգրիտ հաստոցների գործարանում, որպես փականագործ- գործիքագործ։ Երբեմնի արդյունաբերական քաղաք Վանաձաորից նրա մոտ այսօր միայն հուշեր են մնացել։

Վանաձորի արդյունաբերության սկիզբը 1929 թվականն էր․ այդ ժամանակ կառուցվեց Վանաձորի քիմիական գործարանը և քաղաքը սկսեց հետզհետե զարգանալ․
1987թ․ Վանաձորն իր արդյունաբերական ծավալներով  հանրապետությունում 2-րդն էր, զիջում էր միայն մայրաքաղաք Երևանին։ Արտադրական ոլորտում  զբաղվածություն ուներ շուրջ 32հազար մարդ։

Մեծ թափով զարգացող ծանր և թեթև արդյունաբերությամբ ձևավորվեց Վանաձորի պատմության ամենագրավիչ փուլը։

Աշխատուժի կարիքը մեծ էր, բոլորն ապահովված էին աշխատանքով, կային մարդիկ, որ նույնիսկ 2-3 աշխատանք ունեին։

Խորհրդային տարիներին իրացման և հումքի խնդիր չկար դա ևս նպաստում էր, որ գործարաններն աշխատեն ողջ հզորությամբ։

Սակայն 1988թ․ ավերիչ երկրաշարժի ու Խորհրդային միության փլուզման հետևանքով գործարանների մեծ մասի փակվեցին։ Հետագայում, ինչքան էլ որ որոշ գործարաններում փորձեր արվեցին վերականգնել աշխատանքը, չստացվեց և գործարանները վերջնականապես լուծարվեցին։

Երբեմնի արդյունաբերական գիգանտ Կիրովականն անհնար է վերականգնել։ Նախկին Կիրովականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության բաժնի վարիչ Սևակ Հովհաննիսյանը Վանաձորը զարգացնելու նոր ուղիներ է նշում․

Վանաձորում գործող փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկություններում   աշխատում է շուրջ 3000 մարդ, նախկին 32 հազարի փոխարեն։