Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորեց «ՄԻԳ» ՀՌԸ անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ

942

Возможно, это изображение 7 человек, люди сидят, люди стоят и в помещении

Վանաձորում գործող «ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, և այս կարևոր առիթը բնականաբար չէր կարող վրիպել մարզային իշխանությունների ուշադրությունից: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրավերով մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին ընկերության ղեկավար կազմը և աշխատակիցները:
Հյուրընկալման օրը նույնպես պատահական չէր ընտրվել՝ մայիսի 7-ին նշվում է Ռադիոյի միջազգային օրը:
Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении
Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ.
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
-«ՄԻԳ» ՀՌԸ-ն քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներ ներկայացնող բազմաբնույթ նախագծերով ավելի քան երկուսուկես տասնամյակ կրթում և դաստիարակում է սերունդներ և հատկանշական է, որ «ՄԻԳ» FM-ը մեր մարզում միակ տեղական ռադիոն է: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անաչառ ու անկողմնակալ լրատվության համար և խոստովանել՝ մեքենայում, հատկապես երկար ճանապարհ գնալիս, նախընտրում եմ ունկնդրել հենց ձեզ:
Կրկին անգամ, շնորհավորում եմ, մաղթում եմ անխափան եթեր,-ասաց նա:
Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении
Մարզի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց «ՄԻԳ» ՀՌԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանին, տեխնիկական տնօրեն Սերգեյ Հարությունյանին, «ՄԻԳ» մարզային ռադիոկայանի գործադիր տնօրեն Ռոբերտ Բալայանին, հաղորդավարներ Նարինե Մաթևոսյանին, Դավիթ Անտոնյանին, Գեղեցիկ Մարտիրոսյանին, լրագրող Մարինա Անդրեասյանին:
Возможно, это изображение 3 человека, люди сидят, люди стоят, наручные часы и в помещении
Ընկերության անձնակազմը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության և գնահատանքի ջերմ խոսքերի համար:
P.S. Սամվել Հարությունյանը Վանաձորում 1997 թվականին ստեղծել է փորձնական FM ռադիոն, իսկ Լոռու մարզում օրինական դաշտում մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը` Վանաձորի «ՄԻԳ» ռադիոկայանը , որի առաջին սեփական հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ. հուլիսի 30-ին: Ընդհանուր առմամբ, MIG հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է Սամվել Հարությունյանի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ բիզնեսի հիման վրա, որը նույնպես Սամվել Հարությունյանը ստեղծել է իր սեփական տանը …