Լոռու մարզպետ Արամ Խաչատարյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

407

Возможно, это изображение 1 человек, сидит, костюм и в помещении

Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն մեր երկրի հզորացմանը։
Մենք՝ բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրը, մեր մարզը, համայնքն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու համար, և այս գործընթացում դուք շատ մեծ առաքելություն ունեք: Դուք եք այն ուժը, որը մշտապես բարձրաձայնում է հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները, պատասխանատու կառույցների ուշադրությունը հրավիրում դրանց վրա և հետևողական լինում այդ խնդիրների լուծման հարցում:
Ես, որպես մարզպետ, բարձր եմ գնահատում իրենց մասնագիտական պարտականություններն արհեստավարժորեն ու բարեխղճորեն կատարող լրագրողներին, կարևորում ձեր դերակատարությունը հասարակական-քաղաքական զարգացումներում: Ու շատ եմ ուզում, որ մեր լրատվամիջոցները միշտ պատվով կրեն իրենց լրագրողի կոչումը՝ սեփական գրիչն ու սուր միտքը ծառայեցնելով միայն բարի և արդար նպատակներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը միշտ ազատ ու անկաշկանդ լինի և այդ ազատությունը ծառայի հանուն երկրի կայունության ամրապնդման: