Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

577

ArmDay.am | Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9  աստիճանով:

Երևան քաղաքում՝  

Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ