Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել (տեսանյութ)

619

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է, որ Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով է մեկնարկել Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության է մատնել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

1/8 եզրափակիչում Բաչկովը կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։