«Ով կխախտի օրենքը, կհայտնվի մեր թիրախում», — այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բոլոր քաղաքացիները, որոնք կխախտեն Քրեական օրենսգիրքը, նրանք միշտ կհայտնվեն մեր թիրախում՝ կապ չունի բարձր պաշտոնյա է, բիզնեսմեն է, չգիտեմ, սովորական մարդ է, ով է՝ ով էլ լինի, իրենք պետք է բոլորն իմանան, որ ով կխախտի օրենքը, կհայտնվի մեր թիրախում՝ անմիջապես», — հայտարարեց Վանեցյանը։
Հարցին, թե առաջիկայում կլինե՞ն նոր բացահայտումներ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. — «Առաջիկա բացահայտումների մասին երբեք չեմ ասելու։ Երբեք ոչ մի պարագայում առաջիկա բացահայտումների մասին ոչ մի տվյալ ոչ մեկին չեմ փոխանցելու»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի 100 օրվա աշխատանքին Վանեցյանն ասաց. — «Կարճ ինձ համար ամփոփել եմ 100 օրվա մեր աշխատանքը, մենակ մի տվյալ կարող եմ ասել, որ 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափը և այս հարյուր օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավել է այս երեք ամսվանը և անցյալ տարվա ամբողջ տարվանը»։
Դիտարկմանը, թե ամենախոշոր բացահայտումներն արդեն արվե՞լ են, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. — «Չեն արվել»։
Մանրամասն՝ https://www.azatutyun.am/