ՀՐԱՏԱՊ. ունենք նոր գերեվարված զինվոր. Տղայի ծնողներն այս պահին Գեղարքունիքի մարզում են, պահանջում են իրենց որդուն. (տեսանյութ — մանրամասներ)

191

 

Այսօր ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինծառայողին հալածում, ապա գերեվարում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամեր տևած լռությունից հետո պարզաբանում ներկայացրեց՝ հայտնելով, որ տեսանյութն ուսումնասիրվում է՝ միաժամանակ շեշտելով, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։

Այս հրապարակումն ակտիվորեն տարածեցին նաև մի շարք իմքայլական պատգամավորներ, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ այն «հերթական տեղեկատվական աղբ»-ը համարեց:

Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

MediaHub.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինծառայողի գերեվարման դեպքից։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կութում։ Վերջինս պայմանագրային զինծառայող է, նախնական տվյալով՝ Տավուշի մարզից։ Տղայի ծնողներն այս պահին Գեղարքունիքի մարզում են, պահանջում են իրենց որդուն։

Նյութի աղբյուր՝  https://oratert.am/?p=64513&l=am&fbclid=IwAR0JCne5N3JOfniw4S6Kn4ZwWIsBgXuDz7XgIT4UlFp6guRAjTioUuVbXQg