Վարկերի տոկոսադրույքները կաճեն ԿԲ որոշումից հետո. ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

161

 

Վարկերի տոկոսադրույքները կաճեն ԿԲ որոշումից հետո. ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ |  Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կանխատեսում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշումից հետո վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:

«Ինչ վերաբերում է մեր տոկոսադրույքների փոխանցումային մեխանիզմին մյուս տոկոսադրույքների վրա՝ մենք տեսնում ենք, որ որոշակիորեն փոխանցումային մեխանիզմն աշխատում է: Մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, ինչը կհանգեցնի նաև բնականաբար վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի»,-ասաց Գալստյանը: Նա հավելեց, սակայն, որ այս պահի դրությամբ, ԿԲ-ի գնահատակաների համեմատ՝ վարկավորման ծավալներն ավելի առաջանցիկ են: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/366684.html?fbclid=IwAR1khYBWBjUXIjSOUmI1QcElvkMfxY0s8fIYrKjAJaIvMoUcwvdc5LIyxJo

© factor.am