ՊԱՏՄԱԿԱՆ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղաս պանություն

206

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղաս պանություն» եզրույթը:

ԱՄՆ նախագահի ուղերձի ամբողջական տեքստը կներկայացնենք քիչ անց:

Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հիշեցնենք , որ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ մտադիր է ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը : Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի ՝ այդ մասին հայտնել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Թուրքական կողմը առայժմ չի արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը:

Նշենք , որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն այսօր օգտագործել էր «հայոց ցեղաս պանություն» եզրույթը: Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում նրան հարցրել էին , թե ի՞նչ հայտարարություն է արվելու ապրիլի 24-ին` Հայոց ցեղաս պանության հետ կապված եւ ո՞րն է Պետքարտուղարության դիրքորոշումը: Ջալինա Փորտերը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղաս պանությանը, կարող եք հայտարարություն ակնկալել վաղը՝ Սպիտակ տնից»: