Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր. Ալիև

159

Ալիևը ասել է, որ պատերազմն ավարտվել է և դարձել պատմություն:

«Նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դրանց թվում, կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են», – ասել է նա:

«Այժմ Զանգեզուրը խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում`Հայաստանի համար»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանը երկաթուղային կապ չունի Ադրբեջանի հետ:

«Այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաև հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»,-նշել է Ալիևը:

Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից: