ՈՒՇԱԳՐԱՎ. Ձու արտադրող խոշոր ընկերությունները տուգանվեցին․ Ահա, թե ինչ է պարզվել

513

Նախ հիշեցնենք, որ հավկիթը շարունակում էր թանկանալ, Երևանի խանութներում տասը հատ հավկիթի գինն անցնում էր ութ հարյուր դրամը։ Ամիսներ առաջ ձվի գինը գրեթե կիսով չափ ցածր էր։

Ձու արտադրող խոշոր ընկերությունները տուգանվեցին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների հանդեպ:

Ըստ ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության՝ վարույթը հարցվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Վարչական վարույթ հարուցվել է «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ: Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը երեկ հայտնել էր, որ մարտի երեսունին վարույթ կհարուցեն շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար: