Եթե Էրդողանի կողքին կանգնած լինեի , կթ քեի նրա երեսին, քանի որ … Թուրք բասկետբոլիստ սկան դալային հայտարարությունը

85

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քն նադա տական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: « Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռ նապետ։ Նա եսա կենտրոն մարդ է, որն օգտագործում է իր

իշխանությունը մարդու իրավունքները խախ տելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բան տում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի

փոխանակի հետը, պարզապես կթ քեի երեսին», – ասել է բասկետբոլիստը։ Էնես Քանթերը իր թվիթերյան էջում մի առիթով գրել էր. «Էրդողանը հենց այսպես էլ ուտում է Թուրքիայի ժողովրդավարությունը»: Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր,որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։