Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

77

Հրապարակվել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:   Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:   ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք: Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը:   «Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է: Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը: Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության  աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ: «Արտավազդ-2020/2021» թատերական  մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել. Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան «Լավագույն մանկական ներկայացում»  «Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան «Լավագույն երիտասարդ դերասանուհի»  Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն «Լավագույն երիտասարդ դերասան»  Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն «Լավագույն երիտասարդ բեմադրիչ»  Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ «Լավագույն երիտասարդական ներկայացում»  «Օնեգին» –  Կ․  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո –  Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն ՀՀ  վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան –  Հ․ Պարոնյանի անվան  երաժշտական կոմեդիայի պետական թատրոն ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան –  Երևանի պետական կամերային թատրոն «Լավագույն պիես»  Սառա Նալբանդյան –  «Հաղթանակի գենեզիս» «Լավագույն սցենոգրաֆիա»  Գարեգին Եվանգուլյան – «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Լավագույն երաժշտության հեղինակ»  Ջեմմա Մինասյան – «Սև կատուն», «Մետրո» թատրոն «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»  Հերիքնազ Բաղդասարյան – (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Լավագույն երկրորդ պլանի դերասան»  Անդրանիկ Զաքարյան – (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Լավագույն դերասանուհի»  Տաթև Ղազարյան – (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն «Լավագույն դերասան»  Արման Նավասարդյան – (Հեղինակ – Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն «Լավագույն ռեժիսուրա»  Նարինե Գրիգորյան – «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն Վահե Շահվերդյան  – «Անուշ», Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Ժյուրիի հատուկ մրցանակ» «Լուսաբացից առաջ» – Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան «Լավագույն ներկայացում»  «Փափլիկը» – Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ