Սարսափազդու դեպք է եղել․ Գնդակոծել են կառավարության աշխատողներին տեղափոխող ավտոբուսը. կա 3 զոհ, 11 վիրավոր

453

 

PressMedia.am | Գնդակոծել են կառավարության աշխատողներին տեղափոխող ավտոբուսը.  կա 3 զոհ, 11 վիրավոր

Այսօր Քաբուլի ճանապարհներից մեկի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով վթարվել է Աֆղանստանի կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, զոհվել է 3 մարդ, ևս 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գրում է Reuters-ը: Քաբուլի

ոստիկանության խոսնակը հաստատել է զոհերի թիվը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել: Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ փոխադրամիջոցը տեղափոխել է Աֆղանստանի կառավարության աշխատակիցների: Նկատենք՝ ռմբակոծումը տեղի է ունենում այն օրը, երբ Աֆղանստանի

կառավարությունը, «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը և հիմնական երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հավաքվում են Մոսկվայում, որպեսզի քննարկեն երկրում բռնության դրսևորումների նվազեցման ուղերիներն ու առաջ մղեն Աֆղանստանի խաղաղության գործընթացը: Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ռմբակոծման պատասխանատվությունը: