Էրդողանը նոր հայտարարությամբ է հանդես եկել ԼՂ-ի մասին

274

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերն ապահովելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրագործումը:

Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, որն այսօր կայացել է Անկարայում:

Համագումարի ժամանակ վերջինս անդրադարձել է նաև այլ երկրների հետ հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիան դրանք կառուցելու է՝ ելնելով իր շահերից: