Ռուս-վրացական սահմանին ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև. 1 մարդ մահացել է…

298

Շուրջ 730 բեռնատար ավտոմեքենա է կուտակված Լարսում

Ռուս-վրացական սահմանին ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ:

Ըստ նախնական տվյալների՝ վեճն առաջացել է Ռազմավրացական ճանապարհի սահմանային անցման չեզոք գծի վրա: Հայտնի է, որ վեճի կողմերը ո՛չ Ռուսաստանից են, ո՛չ էլ Վրաստանից:

Դեպքի վայր են ժամանել վրացի քննիչները: Վրաստանի ՆԳՆ-ը դեռ չի մեկնաբանում կատարվածը:

Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։