Պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ օրերին. որքան ԱԹՍ կարելի էր գնել այդ փողերով. պատգամավոր (Տեսանյութ)

189

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պաշտոնյաները պարգևատրվել են նաև պատերազմի թեժ շրջանում:

Նա ներկայացրեց պարգևավճարների թվերը:

«2020թ. ՊԵԿ-ը 6.8 մլրդ պարգևավճար է ստացել, կամ՝ 14.2 մլն. ԱՄՆ դոլար: Դա եղել է կորոնավիրուսի ու պատերազմի պայմաններում: 2020թ. հոկտեմբերին պարգևատրվել են մոտավորապես 496 մլն դրամով, նույն թվականի նոյեմբերին՝ մոտավորապես 474 մլն. դրամով և 2020թ. դեկտեմբերին՝ մոտ 1.3 մլրդ դրամով:

Վարչապետի աշխատակազմը 2020թ. ընթացքում 441 մլն. դրամ պարգևավճար է հատակցրել աշխատողներին:

Ֆինանսների նախարարը պատերազմի ամենաթեժ օրերին ևս զերծ չի մնացել ինքն իրեն պարգևատրելուց՝ մոտ 73 մլն. դրամ:

Էլ չեմ խոսում՝ որքան ԱԹՍ կարելի էր գնել այդ փողերով», — նշեց պատգամավորը:

https://www.aysor.amfacebook sharing button