Անչափ լավ լուր. Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են․ նրանք ողջ են

167

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին, որ ներկա պահին իրականացվում է տարհանման աշխատանք:

Զինծառայողների վիճակի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում էր չդադարող բուքը։