«Մեր գործունեությունը դրվելու է վտանգի տակ». հեռարձակողները վրդովված են կառավարության նոր նախագծից

173

 

«Մեր գործունեությունը դրվելու է վտանգի տակ». հեռարձակողները վրդովված են կառավարության նոր նախագծից…

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով արգելելու են հեռուստաընկերություններում ու ռադիոներում շահումով խաղերի գովազդը: Հեռարձակողները մտահոգություն ունեն, որ օրինագծի ընդունման դեպքում լուրջ ֆինանսական խնդիրների կբախվեն, քանի որ մասնավոր հեռուստառադիոընկերությունների բյուջեի զգալի մասը դրանց գովազդների հաշվին է գոյանում: Խնդրի մասին օրերս բարձրաձայնել էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: