Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի Հանրապետության տարածքը

631

Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի Հանրապետության տարածքը

Թուրքիայի Հանրապետության տարածքը հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայից: Հրթիռներն ընկել են անմարդաբնակ տարածքներում՝ երկրի հարավային Քիլիս նահանգում: Զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ Այս մասին ասվում է Twitter-ում Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել այն վայրերի ուղղությամբ, որտեղից արձակվել են հրթիռները:

«Հրադադարի ռեժիմի մասին ծանուցագիր է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն, հայտնաբերված թիրախներն անմիջապես գնդակոծվել են: Տարածաշրջանում մեր զորքերը նախազգուշացումներ են ստացել: Պաշտպանության նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը», – ավելացրել է ռազմական գերատեսչությունը: