Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել պատերազմին մասնակցած զինվորականների պսակադրությանը /լուսանկարներ/

243

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել պատերազմին մասնակցած զինվորականների պսակադրությանը /լուսանկարներ/

Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել զինվորականների պսակադրության արարողությանը

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։

Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն և խաղաղություն։

ՀՀ Պաշտպանության նախարարություն