Մենք գնում ենք ընտրության իշխանությունը վերցնելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

178

Մենք գնում ենք ընտրության իշխանությունը վերցնելու. Էդմոն Մարուքյան.  ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում մեր շանսերը մեծ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է իշխանությունն իրենք վերցնեն՝ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ թե հնարավոր է՝ իշխանությունը մենք վերցնենք, այլ մենք գնում ենք իշխանությունը վերցնելու: Չենք մասնակցում, որ խորհրդարանում խմբակցություն ունենանք: Մենք խմբակցություն ունենք: Ընտրություններ անելու և իրավիճակից դուրս գալու ջատագով ենք, լավ հասկանում ենք, որ գնում ենք ավելիին՝ դա նշանակում է՝ մեր ծրագրերը իրականացնելու համար համապատասխան իշխանության ռեսուրսներ ու համակարգեր ունենալու»: Մանրամասներ՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/348095.html?fbclid=IwAR2rVlVjCUM1IOlADekHKmcONbAEc0ISuV2n-oVU8Xr8gndoD4XT_ow6FcQ

© factor.am