Ադրբեջանը կիրառել է ֆոսֆոր, կասետային ռումբեր․ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև

99

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերաազտագրումը բռնազավթումից; Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։