Անբարոյական ենք համարում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծումը

249

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Խորհրդային Միության հերոսներին նվիրված հուշարձանների պղծմանը:

«Մենք անթույլատրելի, անբարոյական ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար պայքարած անձանց նվիրված հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն»,- շեշտել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ տեղեկությունները ստուգվում են, դրանց հաստատման դեպքում հուսով ենք, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցները ձեռք կառնեն՝ իրավիճակի շտկման համար:

«Կցանկանայի հիշեցնել՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների աննկարագրելի համատեղ ջանքերի գնով, և մեր պարտքն է այդ հիշատակը պահպանել՝ հանուն գալիք սերունդների, այդ մասին խոսել են երեք երկրների ղեկավարները»,- հավելել է Մարիա Զախարովան։