Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր. Վիտալի Բալասանյան

324

«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր», այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրին տված հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Արցախն ունեցել է, ունի և ունենալու է Զինված ուժեր` ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Մենք բոլորս միասին ընդհուպ կարող է օգնենք, թույլ չտանք, որ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծվի Հայաստանի Հանրապետությունում: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է նա:

Բալասանյանը նշել է՝ Արցախը չեն թողնելու, որ որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական: «Ավելի քան վստահ եմ, Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա»,- ասել է Արցախի ԱԽ քարտուղարը։