Կրեմլից մեկնաբանել են փոխզիջում որոնելու Թուրքիայի կամքը…

192

Ռուսաստանը գնահատում է ամենաբարդ խնդիրները լուծելու համար փոխզիջում գտնելու Թուրքիայի կամքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լրագրողները հարցրել ե Պեսկովին, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ տեսնում ռուս-թուրքական հարաբերությունները, և արդյո՞ք Թուրքիան կարելի է համարել Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներից մեկը:

«Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի Դաշնության շատ կարևոր գործընկեր է, Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը»,- պատասխանել է Պեսկովը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ երկու երկրները սերտ փոխգործակցություն ունեն տարածաշրջանային գրեթե բոլոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի վերաբերյալ:

«Գիտեք, որ Սիրիայի շուրջ փոխգործակցությունը շատ ակտիվ է, և չնայած Սիրիայում տեղի ունեցած դժվար պահերին, երկու նախագահներին միշտ հաջողվում էր փոխզիջում գտնել»,- հավելել է Պեսկովը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների նույնիսկ դժվար իրավիճակներում փոխզիջում որոնելու քաղաքական կամքը»,- ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ առկա է նաև առևտրատնտեսական հարաբերությունների մեծ համալիր, և այս համագործակցությունն անվանել է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունների «հիմնական հիմքը»:

«Դուք գիտեք, որ մենք խոսում ենք ինչպես երկարաժամկետ նախագծերի, այնպես էլ էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Համալիրն իսկապես շատ մեծ է, և մենք խոսում ենք իրական գործընկերության, փոխշահավետ գործընկերության մասին»,- եզրափակել է նա: