Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ

232

 

9 թուրք զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել ռազմական ուղղաթիռի կործանմանհ ետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունը։ «Ուղղաթիռի հետ, որը Բինգյոլից Թաթվան թռիչք է իրականացրել, կապը կտրվել է ժամը 14:25-ին։ Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել՝ անօդաչուների, CN235 ինքնաթիռի և ուղղաթիռի ներգրավմամբ։ Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է։ Անկման վայրում հայտնաբերվել են 9 զոհվածներ և 4 վիրավորներ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։ Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Տեղեկություններ են տարածվում նաև այն մասին, որ զոհվել է Խարբերդում տեղակայված թուրքական բանակի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը։ Թուրքիայի ՊՆ-ն այս մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել։