Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր

247

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Տաշքենդում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում: Երրորդ տեղի համար մրցամարտում 73 կգ քաշային մարզիկը հաղթանակ տարավ ֆրանսիացի Գիլոմ Չայնեի նկատմամբ: Հիշեցնենք, որ Ֆերդինանտ Կարապետյանը քառորդ եզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին: Նշենք նաև, որ Կարապետյանը վաստակել է 500 վարկանիշային միավոր, ինչը նոր հնարավորություն է՝ պայքար մղելու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: