Ֆերդինանտ Կարապետյանը հաղթեց ադրբեջանցի ձյուդոյիստին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար… ՏԵՍԱՆՅՈՒԹ

355

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում այսօր գերազանց մեկնարկեց Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը: 73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկն որակավորման փուլում իրար hետևից երեք մաքուր հաղթանակներ տարավ և մտավ կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս թողեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին: Կիսաեզրափակիչ մրցամարտում, սակայն, Ֆերդինանտ Կարապետյանը լարված պայքարում զիջեց ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին: Այսօր երեկոյան կայանալիք բրոնզե մեդալի համար մարտում նա կհանդիպի ֆրանսիացի Գիլոմ Չայնեի հետ: