Կիևի մրցաշար. Արման Ավագյանի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ սկզբունքային գոտեմարտում (տեսանյութ)
Կիևում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Մրցումային երկրորդ օրն իր երկրորդ գոտեմարտն անցկացրեց ազատ ոճային Արման Ավագյանը՝ մրցելով ադրբեջանցու դեմ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ սկզբունքային գոտեմարտում Ավագյանը հաղթանակ տոնեց 10-5 հաշվով: Հիշեցնենք, որ 79 կգ քաշային Ավագյանը մեկնարկային գոտեմարտում 2-1 հաշվով պարտության էր մատնել Ղրղզստանի ներկայացուցիչին:
1/8 եզրափակիչում էլ ուկրաինացի ըմբիշի հետ գոտեմարտում հաղթանակ է տոնել Սլավիկ Գալստյանը: