Սպասվում է եղանակային կտրուկ փոփոխություններ. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

258

Հանրապետության տարածքում փետրվարի 27-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-15 աստիճանով, մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։