«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. (Բացառիկ տեսանյութ, լուսանկարներ)

2668

«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. (Բացառիկ տեսանյութ, լուսանկարներ)

«Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները «Ռոբերտ, մարդասպան» կոչերով ներխուժեցին Էրեբունի պլազա և բարձրացան այն սրահ, որտեղ այսօր նախատեսված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ վերականգնվել է վստահությունը, մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժելու որևէ անարդարություն, մարդասպաններին։ Հայաստանում անարդարությունը հեշտ չի անցնելու, պրիվետ Ռոբին», — հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանը։

Ցուցարարները հայտարարեցին, որ ասուլիսը տապալված է, և իրենք այլ գործողություն չունեն իրականացնելու։

Վերաքննիչ դատարանն անցած շաբաթավերջին դռնփակ նիստում երկու օր շարունակ քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն․ դրանցից մեկն առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջին էր վերաբերում, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր՝ կալանքը գրավով փոխարինելու մասին:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Հայաստանի երկրորդ նախագահն ազատության մեջ է։

Տեսանյութ` factor.am

Աղբյուր` https://www.azatutyun.am/