Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը շահեց դատը․ Ադրբեջանը uտիպվшծ եղավ ընդունել, որ «Արցախ» ստեղծագործության իրական հեղինակը հայ կոմպոզիտորն է, այլ ոչ թե ադրբեջանցի Ֆիքրեթ Ամիրովը

558

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրինց Ֆիքրեթ Ամիրովը կապ չունի «Արցախ» հայկական երաժշտական ստեղծագործության հետ: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

 

Ադրբեջանցի երաժիշտը վաղուց կեղծ պնդումներ էր անում հայ ժամանակակից կոմպոզիտոր Արա Գեւորգյանի «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ և հայտարարել էր, որ ստեղծագործությունը պատկանում է իրեն, բայց վերջապես արդարությունը վերականգնվեց և Ադրբեջանի մշակույթի նախարարությունը վերջապես հերքեց Ֆիքրեթ Ամիրովի կապը ստեղծագործության հետ, այդպիսով ընդունելով ստեղծագործության իրական հեղինակին՝ Արա Գեւորգյանի պնդումները, որ ադրբեջանցի երաժիշտ Ամիրովը կեղծում է:

Ամիրովը տարիներ շարունակ պնդում էր, որ այս ստեղծագործությունը պատկանում է իրեն և որ հայ ստեղծագործողը վերցրել է իրենից, բայց Արա Գևորգյանի մեծ ջանքերի շնորհիվ, վերջապես հաստատվեց իրականությունը:
«Արցախ» ստեղծագործության իրական հեղինակը՝ Հայ երաժիշտ ստեղծագործող Արա Գևորգյանն է: