Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը. նրանք հետ են վերադարձել՝ այդպես էլ չկարողանալով հասնել Քարվաճառ

1233

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը. նրանք հետ են վերադարձել՝ այդպես էլ չկարողանալով հասնել Քարվաճառ

«ԿԱՐԵՎՈՐ
ՔԻՉ ԱՌԱՋ ՄԱՐՏԱԿԵՐՏՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԹՈՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱ ՔԱՐՎԱՃԱՌ

Ուրեմն, արդեն երկու օրա ինչ ադրբեջանական ֆուռերի այս շարասյունը Ակնայից ( աղդամ ) գալիսա Մարտակերտի մեջով գնում արդեն իրենցը դարձած Քարվաճառ, ու էսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել, որ էդպեսա Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք գանք Երևան, բայց ադրբեջանցիները չեն համաձայնվել ու մերոնք էլ թե բա 《 կակոյ պրիվետ տակոյ ատվետ 》ու փակում են չեն թողնում որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ,

Նկարում քանի ժամա արդեն մնացած թուրքերի բեռնատարներն են, իսկ վիդեյի մեջ հետ են դառնում ու գնում նորից Ակնա ( աղդամ ) չկարողանալով այդ ճանապարհով գնալ, հա ու ավելացնեմ որ ընդամենը մոտ 10 ֊ 15 կմ էր մինչև հասնեին Մադաղիսի մատույցները, որտեղից արդեն իրենց տարածքնա։

Հ.Գ. դժվար թե առանց մերոնց դաբռոի այդքան ճանապարհը սենց ազատ կգային, որ գնան Քարվաճառ, բայց ոնց հասկանում եմ հեսա Ալիևը այստեղ մի քանի հոգու պրեմիա չի տալու. էտ ֆակտա ։

Հ.Հ.Գ. ու էս էլ ապացույց ևս, որ մենք պարտվող, թույլ ու վախկոտ ժողովուրդ չենք ։

Ու մեկ էլ եսիմ ինչ պաշտոնյաներ թող չասեն, որ Արցախում ամեն ինչ արդեն լավա և արցախցիները ապահով են ու ավտանգ։