ФСБ գնդապետ Ստրելկովը ռեալ վտանգ է տեսնում Հայաստանի մասով․ Թուրքիան քարտեզի վրա Հայաստանը կարմիր գույնով է ներկել

540

«Թուրքական պետական հեռուստաընկերության կողմից արդեն երկրորդ անգամ հրապարակվում են քարտեզներ, որում մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը ներկված են կարմիր գույնով։

Այսինքն` ըստ թուրքերի` մինչև 2050թ.-ը Մեծ Թուրանի մաս են կազմելու։
Չնայած որ քարտեզում նշված շատ երկրների և տարածքների մասով վտանգը իրատեսական չէ, բայց Հայաստանի մասով վտանգը ռեալ է. Հատկանշական է, որ այս քարտեզները թուրքերը սկսեցին հրապարակել այս մակարդակով միայն Հայաստանի պարտությունից և նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո։

Մասնավորապես, երբ հասան նրան, որ նոյեմբերի 9-ի պայամանգրով Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք բացվեց Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Այսինքն` Թուրքիան այս պայմանագրով դե յուրե մտավ Հարավային Կովկաս, ու հիմա շատ լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար».

ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ ռազմական փորձագետ Իգոր Ստրելկով

Ավելին՝ այստեղhttps://moscow24.site/