Սկանդալային պաշտոնյան ազատվեց աշխատանքից

1098

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արա Գաբրիելյանին ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից.

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Նշենք, որ Արա Գաբրիելյանը պաշտոնին էր նշանակվել այս տարվա հունիսի 22-ին։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գաբրիելյանը պետական ապարատում աշխատելու փորձ չունի։ Նա ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար, իսկ մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ և տարիներ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։

Արա Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին և սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Ապա աշխատել է Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։

Աղբյուր` https://editor.am/