ԱՄՆ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ իսկ ո՞րն է ՌԴ-ի քայլը

899

Որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականության վերականգնման համար»։ Հետագայում Ամերիկայի ձայնը հարցում ուղարկեց ԱՄՆ պետքարտուղարություն, որտեղից հերքեցին այդ հայտարարությունը՝ հղում կատարելով դեսպան Լիցենբերգերի Twitter-յան գրառմանը։

Այս ֆոնին՝ ԱՄՆ թվով 50 սենատորներ՝ ստորագրությամբ, նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, որտեղ նշել են, որ անհրաժեշտ է սանկցիաներ կիրառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողությունների ու Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում Ադրբեջանին զինելու և քրդերի հանդեպ բռնաճնշումները շարունակելու պատճառով։

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ը հրապարակեց՝ Հայաստանին տեղեկացրել են, որ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է ու համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից։

Հետևելով այս իրադարձություններին, և ԱՄՆ հերքմանը, կարելի է ասել, որ նրանք չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանզի չեն ողջունել Արցախի հանդեպ կիրառված ագրեսիան, ինչը բացառել են իրենց մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակնելրում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններում և փաստաթղթերում և նրա տարածքների օկուպացիան։ Միառժամանակ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրականություն դարձնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ՝ ընդունելով Ադրբեջանի օկուպացիան որպես նրանց ձեռքբերումներ, ինչպես դա հայտարարեց Իրանը։

Հետևաբար, արևմուտքի այսպիսի քայլերը ուժեղացնելու են հայ հանրույթի մոտ վստահությունն ու հավատը նրանց ընտրած ժողովրդավարական ուղու և գործընկերության առումով, որին հակադիր է ռուսական քաղաքականությունը, քանզի Կրեմլը ընդունել է հայկական կողմի տարածքների կորուստները հօգուտ Ադրբեջանի։ Ո՞րը կլինի նրանց հաջորդ քայլը, որպեսզի հայ հանրույթին լոյալություն ցույց տա և արդյո՞ք կշարունակի հայկական շահերին հակադիր քաղաքականությունը, որպեսզի կասեցնի արևմուտքի գործընկերության էքսպանսիան։