Կիպրոսում Թալեաթ Փաշա փողոցը Հայ համայնքի դիմումով վերանվանվել է Արդարության փողոց

45

Կիպրոսի Հայ դшտի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։

«Մեր Յանձնախումբը, առաջին անգամ ըլլալով, քննած էր փողոցի փոփոխութեան հարցը, իր 14 Յուլիս, 2020-ի նիստի ընթացքին, ուր նուազդացուցիչ համարած էր, որ Հայոց Ցեղшu պшնnւթիւնը կազմակերպած դшհիճին անունը պատիւի արժանացած է։

Աւելին, Կիպրոսի Խորհրդարանը, Հայոց Ցեղшu պшնnւթեшն 100-ամեակին առթիւ, Ցեղшu պшնnւթեшն ժխտnւմը քրէականացող օրինագիծ մը վաւերացուցած էր։ Այս որոշումը, իրավական հարթակ փոխադրած էր թուրք ցեղшu պшնին մեծարման հանգամանքը։

Այսօր, ուրախ ենք յայտարարելու, թէ մեր բոլորին բաղձանքը իրականացած է։ Մեր շնորհակալութիւնները Պաֆոսի Քաղաքապետ Պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ տատամսումի եւ երկմտանքի հաստատեց արդարութիւնը», ասվում է հաղորդագրության մեջ։