Ադրբեջանցի զինվորականներն ինքնասպան են լինում Արցախում գործած ռազմական հանցագործություններից հետո. «Волна Каспия»

125

Ադրբեջանցի զինվորականներն ինքնասպան են լինում Արցախում գործած ռազմական հանցագործություններից հետո. «Волна Каспия»անի իշխանություններին չի անհանգստացնում Արցախյան պատերազմում մասնակցած զինվորականների շրջանում ինքնասպանությունների աղետալի աճը:  Եվ ահա հերթական զինծառայողը` Յունուս Մանսուրովն, է ինքնասպանություն գործել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: Այս մասին գրում է «Волна Каспия» պարբերականը: «Ավելի վաղ ինքնասպանություն էր գործել Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից Վյուսալ Մուսաևը: Սոցցանցերում գրում են, որ 24-ամյա Մանսուրովը զորացրվել է մի քանի օր առաջ: Ըստ տեղի ԶԼՄ-ների նա զորացրվել է դեկտեմբերի 30-ին և շատ ծանր է տարել պատերազմում տեղի ունեցած իրադարձությունները: Արցախում պատերազմին մասնակցած բազմաթիվ զինվորներ, ովքեր վկա են դարձել ռազմական հանցագործությունների և ովքեր անուղղակիորեն մասնակցել են վիրավորների գերիների, խաղաղ բնակիչների` խնդրող ու աղաչող, որ իրենց չսպանեն, սպանություններին, ասել են, որ մահացածների հոգիները շարունակում են նույն կերպ ողորմություն խնդրել: Նրանց վրա ճնշում է նաև իրենց ծառայակիցների վայրագ մեթոդներով կատարված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության բեռը, որի մասին նրանք չեն կարող խոսել, և առավել եւս` նրանց  դեմ ցուցմունք տալ` այդ բեռից ազատվելու համար: Բաքվի ռազմական ղեկավարությունը դաժանորեն ճնշում է այդպիսի մտադրությունները, իսկ արդարության բնածին զգացումով  զինվորները դառնում են իրենց խղճի գերիները և որոշում կայացնում ինքնասպան լինել», — գրում է պարբերականը: