
«Սա կառավարության 2021 թվականի առաջին գործադիր նիստն է։ Ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանին, որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից»։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին»․- ասաց վարչապետը։
Վարչապետի ներածական խոսքից հետո գորչծադիրը հաստատեց նիստի օրակարգը:
Հիշեցնենք, որ կառավարությայ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 5-ը զեկուցվող: