Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը…

2601

 

Լուռու մարզի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Քալանթարյանների տոհմական գերազմանոցն է։ Եկեղեցու բակի դարպասն էլ առ այսօր փակվում է Քալանթարյանների` ավելի քան մեկ դար առաջ տեղադրած մետաղյա գամով։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայկական արմատների մասին մամուլում շատ է գրվել, ինքն էլ այդ լուրերը ոչ միայն չի հերքել, այլև մի առիթով նույնիսկ հաստատել է։

Ըստ մամուլի հրապարակումների` Ռուսաստանի արտգործնախարարի հայազգի նախնիները Թբիլիսիի հայազգի Քալանթարյանների տոհմի ներկայացուցիչներն են։

Քալանթարյանների տոհմածառն իրականում սկիզբ է առել հայաստանյան Լոռվա լեռնաշխարհից։ Փաստ է, որ 18-19-րդ դարերում Լոռին սերտորեն կապված էր Թիֆլիսի հետ` առևտրական ու կրթամշակութային կապերով։ Թիֆլիսում կրթություն ստացող բազմաթիվ երիտասարդներ այլևս չէին վերադառնում հայրենի գյուղ։ Այս կերպ նաև Քալանթարյանների ազնվական տոհմի մի ճյուղն է ժամանակին տեղափոխվել Թիֆլիս, մյուսները շարունակել են ապրել հայրենի Լոռիում ու ապրեցնել այն։

Լոռվա Քալանթարյանները հին իշխանական տոհմ են։ Արդվու 8–րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում է գտնվում Քալանթարյանների տոհմային գերազմանոցը։

Надгробный камень Егора Калантарова на кладбище у церкви Сурб Ованнес в селе Ардви, Лори
Քալանթարյանների տոհմային գերազմանոցը

Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ուղեկցելով եկեղեցու բակ, ասաց. «Այստեղ Բեժանյանների ու Քալանթարյանների շիրիմներն են։ ՌԴ այսօրվա ԱԳ նախարար Լավրովն էլ այդ նույն ընտանիքից է` Քալանթարյաններից»։

Եկեղեցու բակում ամփոփված երեք եղբայրները` Մելիք, Եգոր և Քալանթար Քալանթարյանները, սերել են հին իշխանական տոհմից և Լոռվա մելիքների հետնորդներ են, որոնք ռուսական կայսրության տարիներին աջակցել են աղքատության մեջ ապրող Լոռուն։

Кладбище у церкви Сурб Ованнес в селе Ардви, Лори
© SPUTNIK / ARAM NERSESYAN
Քալանթարյանների տոհմային գերազմանոցը

Մելիք Քալանթարյանը 1902 թվականին նորոգել է Արդվու եկեղեցին, պարսպապատել տարածքն ու տանձենիներ տնկել:

Кладбище у церкви Сурб Ованнес в селе Ардви, Лори
Քալանթարյանների տոհմային գերազմանոցը

Եկեղեցու բակի դարպասն առ այսօր փակվում է հենց Մելիք Քալանթարյաին տեղադրած մետաղյա գամով։

«Տեսնում եք` ինչ պատմական գամով է դուռը փակված։ 1902թ.–ի` Քալանթարյանների ժամանակի գամ է։ Շատ երկրագիտական թանգարաններ կերազեն այսպիսի նմուշներ ունենալ, իսկ մեզ մոտ դրանք լիքն են»,– դուռը բացելով, ասաց Տեր Վրթանեսը։

Таинства Одзунского монастыря
Տեր Վրթանես քահանա Բաղալյան

ՌԴ ներկայիս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թ. մարտի 21-ին, Թբիլիսիում: Մամուլի հրապարակումների համաձայն` Լավրովի հայրը թիֆլիսահայ էր՝ Քալանթարյան ազգանունով: Որդին հետագայում վերցնում է մոր` Կալերիա Բորիսովնա Լավրովայի ազգանունը։

Օձի պորտ. արխիվային լուսանկար

2005 թ.–ի փետրվարի 17-ին, երբ Լավրովն այցելել էր Հայաստան ու հանդիպում էր Երևանի Սլավոնական համալսարանի ուսանողների հետ, նրանցից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք իրեն չի խանգարում հայկական ծագումը:

«Իմ արմատները Թբիլիսիից են, քանի որ հայրս այնտեղից է, իսկ երակներովս հայկական արյուն է հոսում», — պատասխանել էր Լավրովը։

Սերգեյ Լավրովը 2004 թվականից զբաղեցնում է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20200802/23965011/lavrov-hay-naxniner.html